21:29  ,  16 նոյեմբերի, 2022

Կոսովո - Հայաստան․ Շաղոյանը բացեց խաղի հաշիվը (տեսանյութ)

Պրիշտինայում ընթացող ֆուտբոլի Կոսովոյի եւ Հայաստանի հավաքականների ընկերական խաղում առաջին հաջողության հասավ Ռոման Բերեզովսկու (գլխ․ մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար) գլխավորած թիմը։

Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց Սոֆիայի ԲԿՄԱ-ի 21-ամյա հարձակվող Ժիրայր Շաղոյանը, որն առաջին գոլը խփեց ազգային թիմում։

Ընթանում է առաջին խաղակեսը։

Հայաստան․ Բուչնեւ, Հ․ Հակոբյան, Մկրտչյան, Հարոյան, Կ․ Հովհաննիսյան, Հարությունյան, Ա․ Գրիգորյան, Դաշյան, Բաբայան, Շաղոյան, Բիչախչյան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում