10:52  ,  16 նոյեմբերի, 2022

ATP Finals. Կասպեր Ռուուդը դուրս եկավ կիսաեզրափակիչ, Նադալը կավարտի պայքարը

Աշխարհի չորրորդ ռակետ, 23-ամյա նորվեգացի Կասպեր Ռուուդն առաջինն ապահովեց Թուրինում անցկացվող ATP Finals-ի՝ տարվա ամփոփիչ առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիրը։ «Կանաչ խմբի» երկրորդ տուրում Ռուուդը 6:3, 4:6, 7:6 (8:6) հաշվով պարտության մատնեց 9-րդ ռակետ, 25-ամյա ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։

Ռուուդի հաղթանակից հետո խմբային փուլի արգելքը հաղթահարելու հնարավորությունից զրկվեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը, որն առաջին երկու տուրերում 6:7 (3:7), 1:6 հաշվով պարտվել է Ֆրիցին եւ 3:6, 4:6 հաշվով՝ կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին։

Նադալը ոչ մի անգամ չի նվաճել ATP Finals-ի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով