16:12  ,  24 հոկտեմբերի, 2012

Վլադիմիր Կլիչկոյի նոր մարզիչը գործող բռնցքամարտիկ է

WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն լեհ Մարիուշ վախի հետ մենամարտին կնախապատրաստվի ամերիկացի Ջոնաթան Բենկսի գլխավորությամբ: 30-ամյա Բենկսը գործող բռնցքամարտիկ է: Նա պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 30 մենամարտ՝ տանելով 28 հաղթանակ (18 նոկաուտ): Նոյեմբերի 17-ին Բենկսը կմենամարտի ամերիկացի Սետ Միտչելի հետ, հայտնում է Boxingscene-ը:

Բենկսի հետ միասին Կլիչկոյին կմարզի նաեւ 68-ամյա Էմանուել Ստյուարդը, ով քաղցկեղի բուժման կուրս է անցնում: Նախկինում Ստյուարդն աշխատել է աշխարհի չեմպիոններ Էվանդեր Հոլիֆիլդի եւ Լենոկս Լյուիսի հետ, իսկ վերջին տարիներին մարզում է Կլիչկոյին:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Կլիչկո – Մարիուշ Վախ մենամարտը կկայանա նոյեմբերի 10-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքի Imtech-Arena մարզապալատում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում