16:12 24 հոկտեմբերի, 2012WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն լեհ Մարիուշ վախի հետ մենամարտին կնախապատրաստվի ամերիկացի Ջոնաթան Բենկսի գլխավորությամբ: 30-ամյա Բենկսը գործող բռնցքամարտիկ է: Նա պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 30 մենամարտ՝ տանելով 28 հաղթանակ (18 նոկաուտ): Նոյեմբերի 17-ին Բենկսը կմենամարտի ամերիկացի Սետ Միտչելի հետ, հայտնում է Boxingscene-ը:
Բենկսի հետ միասին Կլիչկոյին կմարզի նաեւ 68-ամյա Էմանուել Ստյուարդը, ով քաղցկեղի բուժման կուրս է անցնում: Նախկինում Ստյուարդն աշխատել է աշխարհի չեմպիոններ Էվանդեր Հոլիֆիլդի եւ Լենոկս Լյուիսի հետ, իսկ վերջին տարիներին մարզում է Կլիչկոյին:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Կլիչկո – Մարիուշ Վախ մենամարտը կկայանա նոյեմբերի 10-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքի Imtech-Arena մարզապալատում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.