00:59  ,  27 հոկտեմբերի, 2022

ՉԼ․ «Լիվերպուլը» հաղթեց եւ նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր, «Բարսելոնան» դարձյալ պարտվեց «Բավարիային», օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայում հոկտեմբերի 26-ին նախավերջին տուրի հանդիպումներն  անցկացրին A, B, C եւ D խմբերում ընդգրկված թիմերը։

A խմբում Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» 3:0 հաշվով հաղթեց Նիդեռանդների չեմպիոն Ամստերդամի «Այաքսին» եւ նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 12 միավորով երկրորդն տեղում է։

Առաջատարը իտալական «Նապոլին» է, որը 5-րդ հաղթանակը տարավ՝ 3:0 հաշվով շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» նկատմամբ։

B խմբում 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճած բելգիական «Բրյուգեն» ընդունեց պորտուգալական «Պորտուին» եւ պարտություն կրեց 0:4 հաշվով։ «Պորտուն» 9 միավորով երկրորդ տեղում է։

Մադրիդի «Աթլետիկոն» ու գերմանական «Բայերը» խաղացին ոչ ոքի՝ 2:2: Այս ոչ ոքիի շնորհիվ «Պորտուն» դուրս եկավ փլեյ-օֆֆ։

C խմբում Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում ընդունեց չեխական «Վիկտորիա Պլզենին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 4:0 հաշվով եւ նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։

35-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Հենրիխ Մխիթարյանը, որը երկրորդ գոլը խփեց միլանյան թիմում։ Նա աչքի ընկավ երկրորդ խաղում անընդմեջ։ Մխիթարյանը փոխարինվեց 83-րդ րոպեին։

Դուբլի հեղինակ դարձավ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։ Գոլ խփեց նաեւ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որը վնասվածքի պատճառով մոտ երկու ամիս բաց թողնելուց հետո խաղադաշտ դուրս եկավ փոխարինման վերջնամասում։

C խմբում «Ինտերը» 10 միավորով երկրորդն է։ Առաջինը «Բավարիան» է, որը արտագնա խաղում 3:0 հաշվով պարտության մատնեց Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնային»։

«Բավարիան» նախորդ տուրում էր ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիրը։ Երրորդ տեղում գտնվող «Բարսելոնան» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։ «Վիկտորիան» 5 պարտություն է կրել։

D խմբում Լոնդոնի «Տոտենհեմը» 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց պորտուգալական «Սպորտինգի» հետ եւ 8 միավորով խմբի առաջատարն է։ Գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտը» 2:1 հաշվով պարտության մատնեց ֆրանսիական «Մարսելին»։

«Սպորտինգն» ու «Այնտրախտը» վաստակել են 7-ական միավոր, «Մարսելը»՝ 6 միավոր։ Չորս թիմերն էլ պահպանում են փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն։

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր

A խումբ

«Նապոլի» - «Գլազգո Ռեյնջերս»՝ 3:0 

Ջովանի Սիմեոնե, 11, 16, Լեո Էստիգոր, 80

«Այաքս» - «Լիվերպուլ»՝ 0:3 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 42, Դարվին Նունիես, 49, Հարվի Էլիոթ, 52

Մրցաշարային դրություն․ «Նապոլի»՝ 15 միավոր, «Լիվերպուլ»՝ 12, «Այաքս»՝  3, «Գլազգո Ռեյնջերս»՝ 0:

B խումբ

«Բրյուգե» - «Պորտու»՝ 0:4 (տեսանյութ)

Մեհդի Թարեմի, 33, 70, Էվանիլսոն, 57, Ստեֆեն Էուստակիու, 60

Չիրացրած 11մ՝ Նոա Լանգ («Բրյուգե»), 51

«Աթլետիկո Մադրիդ» - «Բայեր»՝ 2:2 

Յանիկ Կարասկո, 22, Ռոդրիգո Դե Պաուլ, 50 -  Մուսա Դիաբի, 9, Կալում Հադսոն-Օդոի, 29

Չիրացրած 11մ՝ Յանիկ Կարասկո («Աթլետիկո»), 90+9

Մրցաշարային դրություն․ «Բրյուգե»՝ 10 միավոր, «Պորտու»՝ 9, «Աթլետիկո»՝  5, «Բայեր»՝ 4։

C խումբ

«Բարսելոնա» - «Բավարիա»՝ 0:3 (տեսանյութ)

Սադիո Մանե, 10, Էրիկ Շուպո-Մոտինգ, 31, Բենժամեն Պավար, 90+5

«Ինտեր» - «Վիկտորիա Պլզեն»` 4:0 (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան, 35, Էդին Ջեկո, 42, 66, Ռոմելու Լուկակու, 87

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝  15 միավոր, «Ինտեր»՝  10, «Բարսելոնա»՝  4, «Վիկտորիա Պլզեն»՝ 0։

D խումբ

«Տոտենհեմ» - «Սպորտինգ»` 1:1

Ռոդրիգո Բենտանկուր, 80 - Մարկուս Էդվարդս, 22

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Մարսել»՝ 2:1

Դաիտի Կամադա, 3, Ռանդալ Կոլո Մուանի, 27  -  Մատեո Գենդուզի, 22

Մրցաշարային դրություն․ «Տոտենհեմ»՝  8 միավոր, «Սպորտինգ»՝ 7, «Այնտրախտ»՝  7, «Մարսել»՝  6։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս