00:59 27 հոկտեմբերի, 2022Չեմպիոնների լիգայում հոկտեմբերի 26-ին նախավերջին տուրի հանդիպումներն անցկացրին A, B, C եւ D խմբերում ընդգրկված թիմերը։
A խմբում Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» 3:0 հաշվով հաղթեց Նիդեռանդների չեմպիոն Ամստերդամի «Այաքսին» եւ նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 12 միավորով երկրորդն տեղում է։
Առաջատարը իտալական «Նապոլին» է, որը 5-րդ հաղթանակը տարավ՝ 3:0 հաշվով շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» նկատմամբ։
B խմբում 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճած բելգիական «Բրյուգեն» ընդունեց պորտուգալական «Պորտուին» եւ պարտություն կրեց 0:4 հաշվով։ «Պորտուն» 9 միավորով երկրորդ տեղում է։
Մադրիդի «Աթլետիկոն» ու գերմանական «Բայերը» խաղացին ոչ ոքի՝ 2:2: Այս ոչ ոքիի շնորհիվ «Պորտուն» դուրս եկավ փլեյ-օֆֆ։
C խմբում Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում ընդունեց չեխական «Վիկտորիա Պլզենին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 4:0 հաշվով եւ նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։
35-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Հենրիխ Մխիթարյանը, որը երկրորդ գոլը խփեց միլանյան թիմում։ Նա աչքի ընկավ երկրորդ խաղում անընդմեջ։ Մխիթարյանը փոխարինվեց 83-րդ րոպեին։
Դուբլի հեղինակ դարձավ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։ Գոլ խփեց նաեւ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որը վնասվածքի պատճառով մոտ երկու ամիս բաց թողնելուց հետո խաղադաշտ դուրս եկավ փոխարինման վերջնամասում։
C խմբում «Ինտերը» 10 միավորով երկրորդն է։ Առաջինը «Բավարիան» է, որը արտագնա խաղում 3:0 հաշվով պարտության մատնեց Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնային»։
«Բավարիան» նախորդ տուրում էր ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիրը։ Երրորդ տեղում գտնվող «Բարսելոնան» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։ «Վիկտորիան» 5 պարտություն է կրել։
D խմբում Լոնդոնի «Տոտենհեմը» 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց պորտուգալական «Սպորտինգի» հետ եւ 8 միավորով խմբի առաջատարն է։ Գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտը» 2:1 հաշվով պարտության մատնեց ֆրանսիական «Մարսելին»։
«Սպորտինգն» ու «Այնտրախտը» վաստակել են 7-ական միավոր, «Մարսելը»՝ 6 միավոր։ Չորս թիմերն էլ պահպանում են փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն։
Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր
A խումբ
«Նապոլի» - «Գլազգո Ռեյնջերս»՝ 3:0
Ջովանի Սիմեոնե, 11, 16, Լեո Էստիգոր, 80
«Այաքս» - «Լիվերպուլ»՝ 0:3 (տեսանյութ)
Մոհամեդ Սալահ, 42, Դարվին Նունիես, 49, Հարվի Էլիոթ, 52
Մրցաշարային դրություն․ «Նապոլի»՝ 15 միավոր, «Լիվերպուլ»՝ 12, «Այաքս»՝ 3, «Գլազգո Ռեյնջերս»՝ 0:
B խումբ
«Բրյուգե» - «Պորտու»՝ 0:4 (տեսանյութ)
Մեհդի Թարեմի, 33, 70, Էվանիլսոն, 57, Ստեֆեն Էուստակիու, 60
Չիրացրած 11մ՝ Նոա Լանգ («Բրյուգե»), 51
«Աթլետիկո Մադրիդ» - «Բայեր»՝ 2:2
Յանիկ Կարասկո, 22, Ռոդրիգո Դե Պաուլ, 50 - Մուսա Դիաբի, 9, Կալում Հադսոն-Օդոի, 29
Չիրացրած 11մ՝ Յանիկ Կարասկո («Աթլետիկո»), 90+9
Մրցաշարային դրություն․ «Բրյուգե»՝ 10 միավոր, «Պորտու»՝ 9, «Աթլետիկո»՝ 5, «Բայեր»՝ 4։
C խումբ
«Բարսելոնա» - «Բավարիա»՝ 0:3 (տեսանյութ)
Սադիո Մանե, 10, Էրիկ Շուպո-Մոտինգ, 31, Բենժամեն Պավար, 90+5
«Ինտեր» - «Վիկտորիա Պլզեն»` 4:0 (տեսանյութ)
Հենրիխ Մխիթարյան, 35, Էդին Ջեկո, 42, 66, Ռոմելու Լուկակու, 87
Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝ 15 միավոր, «Ինտեր»՝ 10, «Բարսելոնա»՝ 4, «Վիկտորիա Պլզեն»՝ 0։
D խումբ
«Տոտենհեմ» - «Սպորտինգ»` 1:1
Ռոդրիգո Բենտանկուր, 80 - Մարկուս Էդվարդս, 22
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Մարսել»՝ 2:1
Դաիտի Կամադա, 3, Ռանդալ Կոլո Մուանի, 27 - Մատեո Գենդուզի, 22
Մրցաշարային դրություն․ «Տոտենհեմ»՝ 8 միավոր, «Սպորտինգ»՝ 7, «Այնտրախտ»՝ 7, «Մարսել»՝ 6։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.