Վրաստանի Գորի քաղաքում ուսումնամարզական հավաքն ավարտել է մինչև 23 տարեկան ձյուդոիստների Հայաստանի հավաքականը, որը գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ մեկնել է Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը:
Այնտեղ հոկտեմբերի 27-ին կմեկնարկի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն Երվանդ Ներսեսյանը (60 կգ), Ստյոպա Դարբինյանը, Արտյոմ Ղալաչյանը (երկուսն էլ՝ 66 կգ), Արտակ Թորոսյանը և Արսեն Ավեդիսյանը (երկուսն էլ՝ 73 կգ):
Առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 29-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:38 , 27 նոյեմբերի 
22:01 , 27 նոյեմբերի 
21:07 , 27 նոյեմբերի
20:09 , 27 նոյեմբերի 
19:27 , 27 նոյեմբերի
19:02 , 27 նոյեմբերի
18:30 , 27 նոյեմբերի
17:34 , 27 նոյեմբերի 
16:53 , 27 նոյեմբերի
16:19 , 27 նոյեմբերի