Ձյուդոյի Մ23 ԵԱ-ում Հայաստանը կունենա 5 մասնակից

13:04   26 հոկտեմբերի, 2022

Վրաստանի Գորի քաղաքում ուսումնամարզական հավաքն ավարտել է մինչև 23 տարեկան ձյուդոիստների Հայաստանի հավաքականը, որը գլխավոր մարզիչ  Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ մեկնել է  Բոսնիա  եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը:

Այնտեղ հոկտեմբերի 27-ին կմեկնարկի Եվրոպայի առաջնությունը:  Հայաստանը կներկայացնեն Երվանդ Ներսեսյանը (60 կգ), Ստյոպա Դարբինյանը, Արտյոմ  Ղալաչյանը (երկուսն էլ՝ 66 կգ), Արտակ Թորոսյանը  և Արսեն Ավեդիսյանը  (երկուսն էլ՝ 73 կգ):

Առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 29-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.