Հաճելի է, որ պաշտպանելու եմ տիտղոսս Նյուրնբերգում, որտեղ անցկացրել եմ երիտասարդությունս եւ մարզվել, հայտարարել է սուպերմիջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
«Հաճելի է, որ պաշտպանելու եմ տիտղոսս Նյուրնբերգում, որտեղ անցկացրել եմ երիտասարդությունս եւ մարզվել:
Աշխարհի չեմպիոն լինելն հաճելի զգացումներ է պարգեւում, սակայն ես չեմ փոխվել: Միակ տարբերությունն այն է, որ գիշերներն ավելի լավ եմ քնում:
Ինձ համար շատ կարեւոր էր նորից դառնալ աշխարհի չեմպիոն, իսկ հիմա ես պետք է ավելի քրտնաջան աշխատեմ` տիտղոսս պահպանելու համար»,- Աբրահամի խոսքը մեջբերում է Boxen.de-ն:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամ – Մեհդի Բուադլա մենամարտը կկայանա դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի