18:54 23 հոկտեմբերի, 2012Հաճելի է, որ պաշտպանելու եմ տիտղոսս Նյուրնբերգում, որտեղ անցկացրել եմ երիտասարդությունս եւ մարզվել, հայտարարել է սուպերմիջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
«Հաճելի է, որ պաշտպանելու եմ տիտղոսս Նյուրնբերգում, որտեղ անցկացրել եմ երիտասարդությունս եւ մարզվել:
Աշխարհի չեմպիոն լինելն հաճելի զգացումներ է պարգեւում, սակայն ես չեմ փոխվել: Միակ տարբերությունն այն է, որ գիշերներն ավելի լավ եմ քնում:
Ինձ համար շատ կարեւոր էր նորից դառնալ աշխարհի չեմպիոն, իսկ հիմա ես պետք է ավելի քրտնաջան աշխատեմ` տիտղոսս պահպանելու համար»,- Աբրահամի խոսքը մեջբերում է Boxen.de-ն:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամ – Մեհդի Բուադլա մենամարտը կկայանա դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում:



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.