23:12  ,  19 հոկտեմբերի, 2022

«Բորուսիան» ու «Ֆրայբուրգը» դուրս եկան 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսիան» ու «Ֆրայբուրգը» դուրս եկան Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։

«Բորուսիան» 2:0 հաշվով պարտության մատնեց «Հանովերին» (տեսանյութ), «Ֆրայբուրգն» ավելացված ժամանակում 2:1 հաշվով առավելության հասավ «Սանկտ Պաուլիի» նկատմամբ (տեսանյութ): Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:

Պայքարը շարունակում են նաեւ «Պադերբորն» ու «Սանդհոյզենը»։ Երկու թիմերն էլ հաղթեցին հետխաղային 11-մետրանոցներով։

«Պադերբորն» ուժեղ էր Բրեմենի «Վերդերից» (2:2, 0:0, 11մ` 5:4), «Սանդհոյզենը»՝ «Կառլսրուեից» (2:2, 0:0, 11մ` 8:7)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով