21:57  ,  15 հոկտեմբերի, 2022

«Ուրարտուն» հաղթեց «Շիրակին» եւ առաջատարն է

Հայաստանի առաջնության 11-րդ տուրում Երեւանի «Ուրարտուն» տանը մրցեց Գյումրիի «Շիրակի» հետ եւ հաղթեց 1:0 հաշվով։

70-րդ րոպեին աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Ժունիորը։

«Ուրարտուն» 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ալաշկերտից»։ «Շիրակը» 8-րդն է՝ 11 միավոր։

Հայաստան․ Fastex Պրեմիեր լիգա, 11-րդ տուր

«Ուրարտու» - «Շիրակ»՝ 1:0

Մարկոս Ժունիոր, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում