19:33  ,  9 հոկտեմբերի, 2022

«Քյոլնը» պարտվեց, Ադամյանը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում «Քյոլնը» հյուրընկալվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» եւ պարտություն կրեց 2:5 հաշվով։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 60-րդ րոպեին։

«Բորուսիան» 15 միավորով հավասարվեց 5-րդ տեղում գտնվող «Վերդերին» եւ  6-րդն է։ «Քյոլնը» 9-րդն է՝ 13 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Բորուսիայի Մյոնխենգլադբախ» - «Քյոլն»՝ 5:2 (տեսանյութ)

Մարվին Ֆրիդրիխ, 27, Ռամի Բենսեբաինի, 45+2, 76, Լարս Շտինդլ, 47, Մարկու Տյուրամ, 90+1  -  Ֆլորիան Կայնց, 31, 11մ, Դենիս Հուսեյնբաշիչ, 84

 Հեռացում՝ Ֆլորիան Կայնց («Քյոլն»),  45+1, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում