23:11  ,  22 հոկտեմբերի, 2012

The Guardian: «Չելսին» ամենից շատ պետք է զգուշանա Մխիթարյանից

Բրիտանակն հայտնի The Guardian պարբերականն անդրադարձել է Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:«Հենրիխ Մխիթարյանը 23 տարեկան է, սակայն այս տարի ամենայն հավանականությամբ երրորդ անգամ կդառնա Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:

Մխիթարյանն առանցքային ֆուտբոլիստ է ազգային հավաքականում, եւ իր ետեւից էր տանում թիմակիցներին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ժամանակ:Անցյալ մրցաշրջանում ֆուտբոլիստն հաճախ ավելի մոտ էր խաղում պաշտպանությանը, որովհետեւ հարձակման գծում ամեն ինչ որոշում էին բրազիլացիները: Այս մրցաշրջանի սկզբում նա դարձավ նաեւ «Շախտյորի» առաջատարը: Ժադսոնի հեռանալուց հետո ակումբը խդիրներ չունեցավ, քանի որ Մխիթարյանը միանգամից հարմարվեց նոր դերի հետ:

 Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը 12 խաղում խփել է 14 գոլ, իսկ Չեմպիոնների լիգայում նրա դուբլի շնորհիվ «Շախտյորը» հաղթել է «Նորդշելանդին»:«Չելսին» պետք է ամենից շատ զգուշանա հայ կիսապաշտպանից»,- գրել է The Guardian-ը:Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի «Շախտյոր» - «Չելսի» խաղը կկայանա հոկտեմբերի 23-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով