23:11 22 հոկտեմբերի, 2012Բրիտանակն հայտնի The Guardian պարբերականն անդրադարձել է Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:«Հենրիխ Մխիթարյանը 23 տարեկան է, սակայն այս տարի ամենայն հավանականությամբ երրորդ անգամ կդառնա Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:
Մխիթարյանն առանցքային ֆուտբոլիստ է ազգային հավաքականում, եւ իր ետեւից էր տանում թիմակիցներին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ժամանակ:Անցյալ մրցաշրջանում ֆուտբոլիստն հաճախ ավելի մոտ էր խաղում պաշտպանությանը, որովհետեւ հարձակման գծում ամեն ինչ որոշում էին բրազիլացիները: Այս մրցաշրջանի սկզբում նա դարձավ նաեւ «Շախտյորի» առաջատարը: Ժադսոնի հեռանալուց հետո ակումբը խդիրներ չունեցավ, քանի որ Մխիթարյանը միանգամից հարմարվեց նոր դերի հետ:
Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը 12 խաղում խփել է 14 գոլ, իսկ Չեմպիոնների լիգայում նրա դուբլի շնորհիվ «Շախտյորը» հաղթել է «Նորդշելանդին»:«Չելսին» պետք է ամենից շատ զգուշանա հայ կիսապաշտպանից»,- գրել է The Guardian-ը:Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի «Շախտյոր» - «Չելսի» խաղը կկայանա հոկտեմբերի 23-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.