13:42  ,  22 հոկտեմբերի, 2012

Supersport.com. «Չելսիի» պաշտպանությունը կբախվի Հենրիխ Մխիթարյանին

Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսին» պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Ուկրաինայում: Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում լոնդոնցիները կհյուրընկալվեն Դոնեցկի «Շախտյորին»:  

Supersport.com-ը, ներկայացնելով առաջիկա դիմակայությունը, շեշտել է, որ Դի Մատեոյի թիմի պաշտպանությունը լուրջ խնդիրներ է ունենալու Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի հետ, անկախ այն բանից, թե ում խաղադաշտ դուրս կբերի կենտրոնական պաշտպանի դիրքում:

Երկու թիմերն էլ վաստակել են չորսական միավոր եւ այս խաղում կընդգծվի խմբի առաջատարներից մեկը:

Այս խաղից առաջ «Չելսին» Անգլիայի առաջնությունում տպավորիչ հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ 4:2 հաշվով: Իսկ «Շախտյորը» հաղթել է Ուկրաինայի առաջնությունում անցկացրած բոլոր` 12 հանդիպումներում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով