13:42 22 հոկտեմբերի, 2012Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսին» պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Ուկրաինայում: Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում լոնդոնցիները կհյուրընկալվեն Դոնեցկի «Շախտյորին»:
Supersport.com-ը, ներկայացնելով առաջիկա դիմակայությունը, շեշտել է, որ Դի Մատեոյի թիմի պաշտպանությունը լուրջ խնդիրներ է ունենալու Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի հետ, անկախ այն բանից, թե ում խաղադաշտ դուրս կբերի կենտրոնական պաշտպանի դիրքում:
Երկու թիմերն էլ վաստակել են չորսական միավոր եւ այս խաղում կընդգծվի խմբի առաջատարներից մեկը:
Այս խաղից առաջ «Չելսին» Անգլիայի առաջնությունում տպավորիչ հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ 4:2 հաշվով: Իսկ «Շախտյորը» հաղթել է Ուկրաինայի առաջնությունում անցկացրած բոլոր` 12 հանդիպումներում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.