17:55  ,  17 սեպտեմբերի, 2022

«Արարատ-Արմենիան» ուժեղ էր «Լեռնային Արցախից»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խաղում «Լեռնային Արցախն» ընդունեց «Արարատ-Արմենիային», որն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 48-րդ րոպեին խփեց նիգերիացի հարձակվող Իենե Տենտոնը։

«Արարատ-Արմենիան» 7 խաղից հետո 16 միավորով երկրորդն է եւ 2 միավոր է հետ առաջատար «Ալաշկերտից» (8 խաղ)։ «Լեռնային Արցախը» (8) 6-րդն է՝ 10 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր

«Լեռնային Արցախ» - «Արարատ-Արմենիա»՝ 0:1

Իենե Տենտոն, 48 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում