«Ալաշկերտի» կազմը համալրել է բրազիլացի հարձակվող Լուկաս Վենտուրան, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
25-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական մի շարք ակումբներում, ուկրաինական «Մետալիստ 1925» և «Գորնյակ-Սպորտ» թիմերում, Սալվադորի «Ագիլայում»:
Լուկաս Վենտուրայի նախորդ ակումբը եղել է Գվատեմալայի «Մալակատեկոն»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում