18:56  ,  12 սեպտեմբերի, 2022

«Փյունիկը» պարտության մատնեց ԲԿՄԱ-ին՝ 3:1

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն «Փյունիկն» ընդունեց ԲԿՄԱ-ին։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով։ 

«Փյունիկից» աչքի ընկան սենեգալցի հարձակվող Դամե Դիոպը, հարձակվող Արաս Օզբիլիսը եւ վենեսուելացի կիսապաշտպան Ռենցո Սամբրանոն։

«Փյունիկը» 6 խաղից հետո 12 միավորով չորրորդ տեղում է, ԲԿՄԱ-ն նախավերջինն է՝ 3 միավոր։ 

Հայաստանի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր

«Փյունիկ» - ԲԿՄԱ՝ 3:1

Դիոպ, 29, Օզբիլիս, 66, Սամբրանո, 90+1 - Գրիգորյան, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում