09:02  ,  17 օգոստոսի, 2022

Ցինցինատի․ Սերենա Ուիլյամսը պարտվեց Էմմա Ռադուկանուին (ֆոտո, վիդեո)

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը չկարողացավ հաղթահարել Ցինցինատիի մրցաշարի առաջին շրջանի արգելքը։ Ամերիկացի թենիսիստուհին մրցեց աշխարհի 10-րդ ռակետ, բրիտանացի Էմմա Ռադուկանուի հետ, որն առավելության հասավ 6:4, 6:0 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 5 րոպե։

40-ամյա Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ այս տարվա ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո ավարտելու է մարզական կարիերան։

Էմմա Ռադուկանուի մրցակիցը երկրորդ շրջանում կլինի Բելառուսի ներկայացուցիչ Վիկտորյա Ազարենկան։

Ցինցինատիի մրցաշարի (WTA Western & Southern Open) մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով