13:24  ,  26 հոկտեմբերի, 2026

ԱԱ. Սլավիկ Գալստյանը եւ Կարեն Ասլանյանը կիսաեզրափակիչում են

Աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը եւ աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Կարեն Ասլանյանը դուրս եկան Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:

67 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Սլավիկ Գալստյանը 3:2 հաշվով առավելության հասավ նորվեգացի Հավարդ Ջորգենսենի նկատմամբ:

Կարեն Ասլանյանը (63 կգ) քառորդ եզրափակիչում 9:0 հաշվով ժամանակից շուտ տպավորիչ հաղթանակ տարավ ուզբեկ Ուզուդբեկ Խալիմբոեւի նկատմամբ:

Եվրոպայի փոխչեմպիոնը պայքարը սկսել է որակավորման փուլում 10:0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց մոլդովացի Կոռնելիու Ռուսուին:

1/8 եզրափակիչում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը 8:0 հաշվով ժամանակից շուտ պարտության մատնեց Ղրղսզտանը ներկայացնող Աֆթանդիլ Տալայբեկ Ուուլուին:

Սլավիկ Գալստյանը պայքարը սկսել է որակավորման փուլիս, որտեղ 5:1 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող հայազգի Գագիկ Սնջոյանին:

1/8 եզրափակիչում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը  10:0 հաշվով առավելության հասավ մոլդովացի Վալենտին Պետիչի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում