22:55  ,  11 օգոստոսի, 2022

Բրազիլացի Մարկոս Ժունիորը միացել է «Ուրարտուին»

«Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբին է միացել բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Ժունիորը։ Նա հանդես կգա 33 համարի խաղաշապիկով, հաղորդում է երեւանյան թիմի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստը ծնունդով Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքից է։ Մինչեւ «Ուրարտու» տեղափոխվելը հանդես է եկել բրազիլական այնպիսի ակումբներում, ինչպիսիք են՝ Բրազիլիայի Պրեմիեր լիգան (Սերիա Ա) ներկայացնող «Բանգուն», «Վասկո դա Գաման», իսկ 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածը Մարկոս Ժունիորն անցկացրել է նույն լիգայի «Վոլտա Ռեդոնդա» ակումբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ