16:33  ,  1 օգոստոսի, 2022

«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ օգոստոսի 7-ին նախատեսված «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է՝ հաշվի առնելով «Փյունիկի» մասնակցությունը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլին, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» օգոստոսի 1-ին մեկնել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ։ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կհյուրընկալվի «Ցրվենա Զվեզդային»։

Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 3-ին Բելգրադի «Ռայկո Միտիչ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։

Պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 9-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին:

Հիշեցնենք, որ որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Լյուքսեմբուրգում 4։1 հաշվով հաղթել էր «Ֆ91 Դյուդելանժին» և առաջին անգամ դուրս եկել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում