Հայաստանի Պրեմիեր լիգա վերադարձած Գյումրիի «Շիրակը» հաղթանակով սկսեց մրցաշրջանը։ Առաջին տուրում «Շիրակը» Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալվեց Երեւանի ԲԿՄԱ-ին եւ առավելության հասավ 1:0 հաշվով։
59-րդ րոպեին աչքի ընկավ 22-ամյա հարձակվող Լյովա Մրյանը։
«Շիրակը» հաղթանակներ տարած «Ալաշկերտի», «Արարատի» եւ «Վանի» հետ առաջատարների թվում է։
Հայաստանի Պրեմիեր լիգա, առաջին տուր
ԲԿՄԱ - «Շիրակ»՝ 0:1
Լյովա Մրյան, 59
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում