13:33  ,  19 հոկտեմբերի, 2012

«Օսերի» նախկին մարզիչ. Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստները սրիկաներ են

Ֆուտբոլի Եվրոպայի 2013թ. երիտասարդական առաջնության անցումային փուլի շրջանակում կայացած Ֆրանսիայի եւ Նորվեգիայի թիմերի միջեւ հանդիպումից հետո մեծ սկանդալ է հասունացել Ֆրանսիայում: Որակավորման վերջին փուլի պատասխան խաղում ֆրանսիացիները 3:5 հաշվով պարտվել են նորվեգացիներին՝ զրկվելով եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Առաջին խաղում Ֆրանսիայի թիմը հաղթել էր նվազագույն հաշվով:

Ֆրանսիական «Օսերի» նախկին գլխավոր մարզիչ Գի Ռուն France Football-ի հետ հարցազրույցում անդրադարձել է այդ խաղին: Բանն այն է, որ Յան Մ՛Վիլան, Անտուան Գրիզմանը, Կրիս Մավինգան, Մբեյե Նյանգը եւ Վիսամ Բեն Յեդերը նորվեգացիների հետ խաղից առաջ գիշերն անցկացրել են Փարիզի գիշերային ակումբներից մեկում:

«Ամբողջ Ֆրանսիան հույս ուներ մեր երիտասարդական թիմին տեսնել Եվրոպայի առաջնությունում: Դա տեղի չունեցավ եւ բոլորը հասկանում են, թե ինչու: Չեմ հասկանում, ինչպես կարելի է այդպես վարվել երկրի հավաքականի հետ: Դա մեր ընդհանուր խայտառակությունն է: Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներն իսկական սրիկաներ են»,- մարզիչի խոսքը փոխանցում է France Football-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով