13:33 19 հոկտեմբերի, 2012Ֆուտբոլի Եվրոպայի 2013թ. երիտասարդական առաջնության անցումային փուլի շրջանակում կայացած Ֆրանսիայի եւ Նորվեգիայի թիմերի միջեւ հանդիպումից հետո մեծ սկանդալ է հասունացել Ֆրանսիայում: Որակավորման վերջին փուլի պատասխան խաղում ֆրանսիացիները 3:5 հաշվով պարտվել են նորվեգացիներին՝ զրկվելով եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Առաջին խաղում Ֆրանսիայի թիմը հաղթել էր նվազագույն հաշվով:
Ֆրանսիական «Օսերի» նախկին գլխավոր մարզիչ Գի Ռուն France Football-ի հետ հարցազրույցում անդրադարձել է այդ խաղին: Բանն այն է, որ Յան Մ՛Վիլան, Անտուան Գրիզմանը, Կրիս Մավինգան, Մբեյե Նյանգը եւ Վիսամ Բեն Յեդերը նորվեգացիների հետ խաղից առաջ գիշերն անցկացրել են Փարիզի գիշերային ակումբներից մեկում:
«Ամբողջ Ֆրանսիան հույս ուներ մեր երիտասարդական թիմին տեսնել Եվրոպայի առաջնությունում: Դա տեղի չունեցավ եւ բոլորը հասկանում են, թե ինչու: Չեմ հասկանում, ինչպես կարելի է այդպես վարվել երկրի հավաքականի հետ: Դա մեր ընդհանուր խայտառակությունն է: Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներն իսկական սրիկաներ են»,- մարզիչի խոսքը փոխանցում է France Football-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.