Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում հյուրընկալվեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 4:1 հաշվով եւ դուրս եկավ երրորդ փուլ՝ առաջինը Հայաստանի ակումբներից։
«Դյուդելանժը» խաղի հաշիվը բացեց 21-րդ րոպեին։ Աչքի ընկավ Մարոկկոն ներկայացնող հարձակվող Մոհսին Հասանը։
24-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Փյունիկի» բրազիլացի պաշտպան Ժունինյոն։
54-րդ րոպեին «Փյունիկի» երկրորդ գոլը խփեց բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը։
76-րդ րոպեին հաշիվը 3:1 դարձրեց նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն։
85-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց Լուկա Յուրիչիչը։
Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում «Դյուդելանժը» հաղթել էր 1:0 հաշվով։
Որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» կմրցի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։
Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ
«Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) - «Փյունիկ» (Հայաստան)՝ 1:4 (առաջին խաղ՝ 1:0)
Մոհսին Հասան, 21 - Ժունինյո, 24, Լուկա Յուրիչիչ, 54, 85, Յուսուֆ Օտուբանջո, 76
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում