22:19  ,  6 հուլիսի, 2022

Արթուր Միրանյանը հեռացել է «Ուրարտուից»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի 26-ամյա հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է «Ուրարտուից», հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է։  Կողմերը  որոշել են չերկարաձգել այն։

Միրանյանը «Ուրարտու» էր տեղափոխվել 2021 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս ընթացքում հարձակվողը թիմի կազմում մասնակցել է 28 հանդիպման և դարձել 14 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով