17:31  ,  27 հունիսի, 2022

Հայաստանի հավաքականի խաղացողը միացավ «Արարատին»

Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը միացել է «Արարատին», հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հայկ Իշխանյանը ծնվել է 1989 թվականի հունիսի 24-ին, Երևանում: Նա իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Գյումրու «Շիրակում», Երևանի «Միկայում», Դիլիջանի «Իմպուլսում», Երևանի «Ալաշկերտում», Կապանի «Գանձասարում», Վանաձորի «Լոռիում» և Երևանի «Փյունիկում»: Նրա նախորդ ակումբը Երեւանի ԲԿՄԱ-ն էր:

Հայկ Իշխանյանը 13 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում և դարձել 1 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով