20:02  ,  14 հունիսի, 2022

Ալեքսանդր Գլիշիչն՝ «Արարատի» խաղացող

Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Գլիշիչի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Գլիշիչը ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 3-ին բոսնիական Բանյա Լուկա քաղաքում:
Գլիշիչի նախորդն ակումբն էր ուզբեկական «Դինամո» Սամարկանդը: Մինչ այդ նա հանդես է եկել Երևանի «Ալաշկերտում» և «Ուրարտուում»:

«Ալաշկերտի» հետ նա մասնակցել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 48 խաղի և դարձել է 15 գոլի հեղինակ, իսկ «Ուրարտուի» հետ 14 խաղում 5 գոլ է խփել: «Ալաշկերտի» կազմում նա նաև 3 գոլի հեղինակ է դարձել եվրոպական ասպարեզում: Մինչ այդ նա հանդես է եկել բոսնիական «Ռադնիկ» ակումբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում