18:38  ,  13 հունիսի, 2022

Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը՝ ուղիղ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում նախախաղային մարզում է անցկացնում Ազգերի լիգայի չորրորդ տուրի հանդիպման նախօրեին։

Հայաստան - Շոտլանդիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 14-ին եւ կմեկնարկի 20:00-ին։ Թիմերի առաջին խաղում Շոտլանդիան Գլազգոյում հաղթել էր 2։0 հաշվով։

Ազգերի Լիգայի B Լիգայի առաջին խմբում երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Ուկրաինան: Հայաստանի հավաքականը 3 խաղում 3 միավորով չորրորդն է։ Երկրորդ տեղում է Իռլանդիան (3), երրորդ տեղում՝ Շոտլանդիան (3):

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում