Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնարկեց Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում։
B լիգայի առաջին խմբի առաջին տուրի խաղում իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Իռլանդիայի հավաքականին եւ հաղթում է 1։0 հաշվով։
75-րդ րոպեին հեռվից կատարած փայլուն հարվածով խաղի հաշիվը բացեց ռուսական «Կրասնոդարի» 21-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Ընթանում է երկրորդ խաղակեսը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում