22:46  ,  1 հունիսի, 2022

5 խաղացող հեռացել է «Փյունիկից»

Հայաստանի նորընծա չեմպիոն «Փյունիկից» հեռացել են 5 ֆուտբոլիստներ՝ դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, պաշտպաններ Բրունո Նասիմենտոն, Մագոմեդ Մուսալովը, կիսապաշտպաններ Հիգոր Լեյտեն և Կալու Օլիվեյրան։

Ավարտվել է ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի, նախորդ մրցաշրջանում թիմի չեմպիոնության հարցում ներդրում ունենալու համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում