16:35  ,  21 մայիսի, 2022

Հայաստանի Մ-19 հավաքականը Երեւանում կխաղա Լիբանանի Մ-19 թիմի հետ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մայիսի 21-27-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Հայաստանի Մ-19 հավաքականը Երևանում նաեւ 2 ընկերական հանդիպում կանցկացնի Լիբանանի Մ-19 թիմի հետ: Խաղերը տեղի կունենան մայիսի 25-ին և 27-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Գոռ Մատինյան - ԲԿՄԱ

Հայկ Խաչատրյան - «Արարատ-Արմենիա»

Միհրան Հովհաննիսյան - «Գանձասար»

Պաշտպաններ

Սերգեյ Մուրադյան - «Զենիթ» (Ռուսաստան)

Պողոս Կրմզյան - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)

Ռուսլան Բաբայան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Արման Մարկոսյան - «Ֆիորենտինա» (Իտալիա)

Անտոնի Թումանյան - «Ստրասբուրգ» (Ֆրանսիա)

Մհեր Քանքանյան - ԲԿՄԱ

Հայկ Սիմոնյան - «Արարատ-Արմենիա»

Դանիել Զախարյան - «Փյունիկ»

Արա Ջոլաքյան - «Ուրարտու»

Կիսապաշտպաններ

Արման Մուրադյան - «Ռիգա» (Լատվիա)

Գաբրիել Պապյան - «Կոլդինգ» (Դանիա)

Ռոբերտ Փոթիկյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Դավիթ Հակոբյան - ԲԿՄԱ

Արամայիս Խաչատրյան - ԲԿՄԱ

Հայկ Թաթոսյան - «Փյունիկ»

Լևոն Պետրոսյան - «Փյունիկ»

Կարեն Դավթյան - «Ուրարտու»

Վրեժ Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»

Հովհաննես Հարթենյան - «Շիրակ»

Հարձակվողներ

Ալեքսանդր Մկրտչյան - «Կուբան»(Ռուսաստան)

Միսակ Հակոբյան - ԲԿՄԱ

Արայիկ Էլոյան - «Արարատ-Արմենիա»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով