21:22  ,  3 մայիսի, 2022

«Արարատ-Արմենիան» ուժեղ էր «Նորավանքից»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունեց «Նորավանքին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Աչքի ընկան հարձակվողներ Ջոնաթան Դուարտեն (Կոլումբիա) ու Մաիլսոն Լիման (Կաբո Վերդե)։

28 խաղից հետո «Արարատ-Արմենիան» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Փյունիկից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Նորավանքը» (27 խաղ) 7-րդն է՝ 23 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 31-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Նորավանք»՝ 2։0

Ջոնաթան Դուարտե, 26, Մաիլսոն Լիմա, 70, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում