20:40  ,  24 ապրիլի, 2022

Նովակ Ջոկովիչը պարտվեց եզրափակիչում

Բելգրադի մրցաշարի եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը մրցեց 8-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի հետ։

Սերբ թենիսիստը պարտություն կրեց երեք սեթում՝ 2։6, 7։6 (7։4), 0։6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 29 րոպե։

Կիսաեզրափակիչում Նովակ Ջոկովիչը պարտության էր մատնել ռուսաստանցի Կարեն Խաչանովին, Անդրեյ Ռուբլյովը՝ իտալացի Ֆաբիո Ֆոնյինիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում