19:15  ,  17 ապրիլի, 2022

«Վեստ Հեմը» չօգտվեց «Արսենալին» հասնելու հնարավորությունից (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում Լոնդոնի «Վեստ Հեմն» ընդունեց «Բարնլիին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։ Թիմերը մեկական գոլ փոխանակեցին։ «Վեստ Հեմին» պարտությունից փրկեց չեխ կիսապաշտպան Թոմաշ Սոուչեկի գոլը 74-րդ րոպեին։

«Վեստ Հեմը» (33 խաղ) 52 միավորով 7-րդն է եւ 2 միավոր հետ է 6-րդ տեղում գտնվող «Արսենալից» (31 խաղ)։ «Բարնլին» (31 խաղ) 18-րդն է՝ 25 միավոր

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Բարնլի»՝ 1։1 (տեսանյութ)

Թոմաշ Սոուչեկ, 74 - Վաուտ Վեգորստ, 33

Չիրացրած 11մ՝ Մաքսվել Կորնե («Բարնլի»), 45+1

«Նյուքասլ» - «Լեսթեր Սիթի»՝ 2:1 (տեսանյութ)

Բրունու Գիմարաեշ, 30, 90+5 - Ադեմոլա Լուքման, 19

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս