19:21  ,  12 ապրիլի, 2022

«Ուրարտուն» ու «Նոան» հաղթողին չպարզեցին

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 25-րդ տուրում «Ուրարտուն» ընդունեց «Նոային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

«Ուրարտուից» դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Արթուր Միրանյանը։ «Նոայից» աչքի ընկան ռուսաստանցի հարձակվող Մաքսիմ Մայրովիչն ու պորտուգալացի կիսապաշտպան Ալեշանդրե Օլիվեյրան։

24 խաղից հետո «Նոան» 29 միավորով 5-րդն է, «Ուրարտուն» անցկացրել է 22 հանդիպում եւ 27 միավորով 6-րդն է։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 25-րդ տուր

«Ուրարտու» - «Նոա»՝ 2։2

Արթուր Միրանյան, 37, 11մ, 52 - Մաքսիմ Մայրովիչ, 31, 11մ, Ալեշանդրե, Օլիվեյրա, 38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում