Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Նորվեգիայի դեմ ընկերական խաղին պատրաստվելու համար թիմ է հրավիրել Երեւանի «Արարատի» 24-ամյա կենտրոնական պաշտպան Հովհաննես Նազարյանին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Նա փոխարինել է դանիական «Սիլկեբորգի» պաշտպան Անդրե Կալիսիրին, որը վնասվածք էր ստացել Հայաստան - Չեռնոգորիա ընկերական հանդիպման նախախաղային մարզման ժամանակ եւ բաց թողել խաղը։
Բուժզննման արդյունքում պարզվել է, որ Կալիսիրը մկանային վնասվածք է ստացել։ Ըստ նախնական կանխատեսման՝ նա բաց կթողնի 3-4 շաբաթ։
Հայաստանի հավաքականը Նորվեգիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումը կանցկացնի մարտի 29-ին Օսլոյում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի