10:55  ,  12 հոկտեմբերի, 2012

La Stampa. Հայաստանը բացում է պատմական «Հրազդան» ստադիոնն Իտալիայի համար

Իտալական La Stampa կայքը «Հայաստանը բացում է պատմական «Հրազդան» ստադիոնը Իտալիայի համար» վերանգրով հոդվածում անդրադարձել է «Հրազդան» ստադիոնին: Իտալական կայքը նշել է «Հրազդանի» պատմական նշանակության մասին:

«Հայաստանը դարձյալ բացում է պատմական «Հրազդան» ստադիոնը Իտալիայի համար»: «Հաղթական» ստադիոնում նախորդ անգամ միջազգային հանդիպում անցկացվել է 2008-ին, երբ Հայաստանի հավաքականը հյուրընկալեց Թուրքիայի թիմին: Այդ խաղին ներկա էին նաեւ երկու երկների նախագահները՝ Սերժ Սարգսյանն ու Աբդուլա Գյուլը»,- գրում է La Stampa-ն:

Կայքն իր ընթերցողներին պատմել է նաեւ «Արարատի» հաջողությունների եւ ստադիոնի ռեկորդային թվով երկրպագուների մասին:

Հայաստան – Իտալիա խաղը կկայանա հոկտեմբերի 12-ին՝ Երեւանի ժամանակով 21:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով