16:38  ,  17 մայիսի, 2024

Երևանի քաղաքապետի գավաթ. Մեկնարկել են բադմինտոնի մրցումները (ֆոտո)

«Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարի շրջանակում մեկնարկել են բադմինտոնի մրցումները:  Մանկապատանեկան մրցաշարին մասնակցում է 65 մարզիկ՝ Հայաստանից, Վրաստանից, Բուլղարիայից, Կիպրոսից և Մալդիվներից:

 «Երևանի քաղաքապետի գավաթը» կազմակերպվում է միջազգային ֆեդերացիաների հետ համագործակցությամբ և կընթանա միջազգային սահմանված կանոնակարգերով:

Բադմինտոնի մրցումները կշարունակվեն մինչև մայիսի 19-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print