Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է՝ կարիերան շարունակի ֆրանսիական ՊՍԺ-ում։
Սպասվում է, որ ամռանը փարիզյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին կփոխարինի Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Զինեդին Զիդանը։ Նրա առաջին պահանջներից մեկը կլինի Ռոնալդուին հրավիրելը, հաղորդում է Daily Mirror-ը։ Նրանք միասին աշխատել են Արքայական ակումբում։
Ռոնալդուի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 18 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5 խաղում Ռոնալդուն խփել է 6 գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:57 , 17 հոկտեմբերի
21:16 , 17 հոկտեմբերի
20:08 , 17 հոկտեմբերի 
19:57 , 17 հոկտեմբերի
19:26 , 17 հոկտեմբերի
19:08 , 17 հոկտեմբերի
15:46 , 17 հոկտեմբերի
15:23 , 17 հոկտեմբերի
13:57 , 17 հոկտեմբերի
12:41 , 17 հոկտեմբերի