10:44 8 փետրվարի, 2022Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է՝ կարիերան շարունակի ֆրանսիական ՊՍԺ-ում։
Սպասվում է, որ ամռանը փարիզյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին կփոխարինի Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Զինեդին Զիդանը։ Նրա առաջին պահանջներից մեկը կլինի Ռոնալդուին հրավիրելը, հաղորդում է Daily Mirror-ը։ Նրանք միասին աշխատել են Արքայական ակումբում։
Ռոնալդուի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 18 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5 խաղում Ռոնալդուն խփել է 6 գոլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.