23:53  ,  26 հոկտեմբերի, 2021

Ազարի դուբլը հաղթանակ բերեց Դորտմունդի «Բորուսիային»

Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում մրցեց «Ինգոլշտադտի» հետ եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ բելգիացի կիսապաշտպան Տորգան Ազարը։ Երկու դեպքում էլ գոլային փոխանցումը կատարեց գերմանացի կիսապաշտպան Յուլիան Բրանդտը։

«Բորուսիան» դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Գերմանիայի գավաթ, երկրորդ շրջան

«Բորուսիա Դորտմունդ» - «Ինգոլշտադտ»՝ 2։0 (տեսանյութ)

Տորգան Ազար, 72, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով