23:34  ,  19 հոկտեմբերի, 2021

ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո ԱԱ-ն կանցկացնի 2 տարին մեկ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ազգային հավաքականներին տեղյակ է պահել, որ հաստատակամ է աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու գաղափարը կյանքի կոչելու հարցում։ Նախատեսվում է փոփոխությունն ընդունել 2026թ․ աշխարհի առաջնությունից հետո, հաղորդում է Cadena SER-ը։

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն նամակով դիմել է ազգային ֆեդերացիաներին՝ ներկայացնելով միջազգային ֆեդերացիայի նախագիծը։

Նախատեսվում է, որ առաջատար ֆուտբոլիստները տարվա մեջ մոտ 30 օր կանցկացնեն հավաքականներում։ Հիմա հավաքականներում ֆուտբոլիստները հավաքների եւ հանդիպումների ժամանակ անցկացնում են 50 օր։ Կկրճատվեն ընտրական մրցաշարերի հանդիպումները։

ՈւԵՖԱ-ն ու Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան, Եվրոպայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգաների ասոցիացիան դեմ են ՖԻՖԱ-ի նախաձեռնությանը, սակայն ոչ պաշտոնական տվյալով՝ 166 ազգային ֆեդերացիա կողմ է ՖԻՖԱ-ի առաջարկին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում