23:34 19 հոկտեմբերի, 2021Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ազգային հավաքականներին տեղյակ է պահել, որ հաստատակամ է աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու գաղափարը կյանքի կոչելու հարցում։ Նախատեսվում է փոփոխությունն ընդունել 2026թ․ աշխարհի առաջնությունից հետո, հաղորդում է Cadena SER-ը։
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն նամակով դիմել է ազգային ֆեդերացիաներին՝ ներկայացնելով միջազգային ֆեդերացիայի նախագիծը։
Նախատեսվում է, որ առաջատար ֆուտբոլիստները տարվա մեջ մոտ 30 օր կանցկացնեն հավաքականներում։ Հիմա հավաքականներում ֆուտբոլիստները հավաքների եւ հանդիպումների ժամանակ անցկացնում են 50 օր։ Կկրճատվեն ընտրական մրցաշարերի հանդիպումները։
ՈւԵՖԱ-ն ու Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան, Եվրոպայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգաների ասոցիացիան դեմ են ՖԻՖԱ-ի նախաձեռնությանը, սակայն ոչ պաշտոնական տվյալով՝ 166 ազգային ֆեդերացիա կողմ է ՖԻՖԱ-ի առաջարկին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.