15:08  ,  27 սեպտեմբերի, 2021

«Սևանի» առաջին մարզիչը կյանքից հեռացել է հաղթական խաղից ժամեր անց

55 տարեկաում սեպտեմբերի 26-ին մահացել է Հայաստանի առաջնության նորեկ «Սևանի» առաջին մարզիչ Սերգեյ Գերասիմեցը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Սանկտ Պետերբեւրգի «Զենիթի» նախկին ֆուտբոլիստը 2018/19թթ. մրցաշրջանում աշխատել է հայկական ակումբում, որտեղից հեռացել է 2019թ. հունվարին: Այնուհետև նա մեկնել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք, որտեղ շարունակում էր մարզչական գործնեությունը: Սերգեյ Գերասիմեցի վերջին ակումբը ռուսական «Յարդոն» էր: Մարզիչը մահացել է «Յարդոյի» հաղթական խաղից ժամեր անց, երբ վերադարձել է տուն: Այդ խաղում նա ստացել է կարմիր քարտ, գրում է Eurosport-ը:

«Սևան» ֆուտբոլային ակումբը ցավակցել է Սերգեյ Գերասիմեցի հարազատներին ու մտերինմներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ