23:07  ,  25 սեպտեմբերի, 2021

Դորտմունդի «Բորուսիան» պարտություն կրեց (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով պարտվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային», որի հաղթական գոլը 37-րդ րոպեին խփեց շվեյցարացի կիսապաշտպան Դենիս Զակարիա: 40-րդ րոպեից դորտմունդցիները հանդես էին գալիս 10 խաղացողներով:

Դորտմունդի թիմը 12 միավորով չորրորդ տեղում է, իսկ մյոնխենգլադբախցիները 11-րդն են՝ 7 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Բորուսիա Մ.» - «Բորուսիա Դ.»՝ 1:0 (տեսանյութ)

Դենիս Զակարիա, 37

Հեռացում՝ Մահմուդ Դահուդ, 40 («Բորուսիա Դ.»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով