18:19  ,  21 սեպտեմբերի, 2021

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Մեցի մրցաշարում

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայի Մեց քաղաքում անցկացվող ATP շարքի մրցաշարում։ Հայ թենիսիստը մրցեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Մյուլերի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 4:6, 6:1, 6:3։ Մրցախաղը տեւեց 2 ժամ։

Օլիմպիական փոխչեմպիոնի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Ռիշար Գասկեի եւ գերմանացի Պետեր Գոյոչիկի դիմակայության հաղթողը։

ATP Moselle Open մրցաշարի մրցանակային հիմնադրամը 481 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ